
Երգի հեղինակներ
- Տարի
- 1957
- Տևողություն
- 1:41
- Կատարող
- Րաֆֆի Պետրոսյան
- Կոմպոզիտոր
- Առնո Բաբաջանյան
Կենսագրություն
Րաֆֆի Պետրոսյան
Ծնվել է Ստամբուլում։ Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան (դասատուներ՝ Ռ.Տիբեր, Մ.Չիամպի): Տարբեր ոճի ու ժանրի երկերի կատարման մեջ Րաֆֆի Պետրոսյանը դրսևորել է կատարողական բարձր վարպետություն։ Երաժշտի համար հատուկ ստեղծագործություններ են գրել ու նրան ձոնել կոմպոզիտորներ Մ.Բելյարը, Պ.Լոնտրեն, Ն.Գալյոն, Ա.Կուգելը և ուրիշներ։ Եղել է նաև դիրիժոր, հանդես է եկել տարբեր երկրներում, տարբեր նվագախմբերի հետ։ Համերգային շրջագայություններով եղել է Եվրոպայի երկրներում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Ավստրալիայում: 1956թ. և 1957թ. հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում և այլ քաղաքներում։ Մահացել է Փարիզում: