
Երգի հեղինակներ
- Տարի
- 1964
- Տևողություն
- 1:28
- Կոմպոզիտոր
- Առնո Բաբաջանյան
Կենսագրություն
Առնո Բաբաջանյան
Ծնվել է Երևանում։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1929թ-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոց, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում։ 1938թ-ն մեկնում է Մոսկվա և ընդունվում Գնեսինների անվան երաժշտական քոլեջ։ 1948թ-ից ուսումը շարունակում է Պ. Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում։ 1950-1956թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956թ-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։ 1960թ.-ին արժանացել է Հայաստանի, 1971թ-ից` Խորհրդային Միության ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: