
Երգի հեղինակներ
- Տարի
- 1963
- Տևողություն
- 7:53
- Կատարող
- Հակոբ Վարդանյան
Կենսագրություն
Հակոբ Վարդանյան
Ծնվել է Երևանում: 1946-52 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1951 թ. մասնակցել է Բեռլինում կայացած 3-րդ համաշխարհային փառատոնին, որի շրջանակներում 17 համերգ է ունեցել Գերմանիայի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Լեհաստանում և Ալբանիայում: Ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Հայֆիլհարմոնիա՝ որպես մենակատար: Եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր: 1963 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: