
Երգի հեղինակներ
- Տարի
- 1983
- Տևողություն
- 2:45
Կենսագրություն
Մարտին Մազմանյան
Ծնվել է Թիֆլիսում: 1921թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1922-24թթ. սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (հոբոյ և խմբավարություն), 1926-30թթ.` Թիֆլիսի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում՝ Սարգիս Բարխուդարյանի դասարանում: 1930թ. ավարտել է նաև Երևանի կոնսերվատորիան: 1950-54թթ. եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը, 1954-62թթ.՝ Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը: 1961-77թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (խմբավարություն): ՀՀ քաղաքներում, Թբիլիսիում, Մոսկվայում հիմնել և ղեկավարել է երգչախմբեր: 1965թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: