
Երգի հեղինակներ
- Տարի
- 1954
- Տևողություն
- 4:05
- Կատարող
- Լուսիկ Քոշյան
- Կոմպոզիտոր
- աշուղ Աշոտ
- Դիրիժոր
- Թաթուլ Ալթունյան
Կենսագրություն
Լուսիկ Քոշյան
Ծնվել է Բաքվում: 1938թ-ից (ստեղծման օրվանից) եղել է հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի առաջատար մենակատարուհի, հայկական ժողովրդական և գուսանական երգ-պարերի կատարող: Կատարողական վարպետությունը ձևավորվել է անսամբլում` Թաթուլ Ալթունյանի, բալետմայստերներ Իլյա Արբատովի և Էդվարդ Մանուկյանի ղեկավարությամբ: 1961թ-ից եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի: Բյուրեղյա մաքրության բնատուր ձայնը, կատարման մտերմիկ ոճը իրենց նախաստեղծ հմայքը պահպանել են նրա ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում: Նրա կատարմամբ լայն ճանաչում են գտել ժողովրդական, գուսաններ Ջիվանու, Շերամի, Հավասու, Աշոտի, Շահենի երգերը: Հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, արտերկրում: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1961թ. Լուսիկ Քոշյանը արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է Երևանում: