
Երգի հեղինակներ
- Տարի
- 1975
- Տևողություն
- 1:13
- Կոմպոզիտոր
- Արեգ Լուսինյան
Կենսագրություն
Արեգ Լուսինյան
Ծնվել է Ախալցխայում: 1952-56թթ. սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում` Էդվարդ Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանում, 1956-61 թթ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Գրիգոր Եղիազարյանի, Ղազարոս Սարյանի կոմպոզիցիայի դասարաններում: 1953-2004թթ. Արեգ Լուսինյանը դասավանդել է Երևանի պետական հումանիտար քոլեջում, 1992-2003թթ. եղել է ամբիոնի վարիչ: 1962-64թթ. համատեղության կարգով դասավանդել է նաև Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1966թ-ից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ: 1969-70թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության պատասխանատու քարտուղարը: 1971թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի երաժշտության տեսության, դասավանդման մեթոդիկայի և նվագարանների ամբիոնում (2000թ-ից` պրոֆեսոր): Հեղինակել և տպագրել է երաժշտությանը վերաբերող մի շարք գործեր: 1996 թ-ից՝ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ է: 2010թ. պարգևատրվել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի «Անբասիր ծառայությունների համար» մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2011թ. Արեգ Լուսինյանը արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: