
Երգի հեղինակներ
- Տարի
- 2021
- Տևողություն
- 3:05
- Երգի բառեր
- Վազգեն Տալյան
- Կոմպոզիտոր
- Վահե Հայրապետյան
Կենսագրություն
Վազգեն Տալյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): 1915 թ. Վազգեն Տալյանի ընտանիքը հաստատվել է Թիֆլիսում, այստեղ էլ նա ստացել է միջնակարգ կրթություն։ 1931թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1941-45թթ. մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Կատարել է մանկավարժական և խմբագրական-լրագրական աշխատանք։ Գրել է մանկական բանաստեղծություններ, առակներ, պատմվածքներ, պոեմներ։ Նրա ստեղծագործությունները համակված են հայրենասիրության ոգով, աչքի են ընկնում անմիջական ու պատկերավոր մտածողությամբ։ Դրանցից շատերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով։ Թարգմանել է մի շարք գրողների ստեղծագործություններ։ 1973թ-ից աշխատել է Երևանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում: Մահացել է Երևանում: