
Երգի հեղինակներ
- Տարի
- 1956
- Տևողություն
- 12:51
- Ասմունքող
- Մետաքսյա Սիմոնյան
Կենսագրություն
Մետաքսյա Սիմոնյան
Ծնվել է Աշխաբադում: 1933թ. Մետաքսյա Սիմոնյանը տեղափոխվել է Երևան: 1948թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը (Վարդան Աճեմյանի արվեստանոցը), որից հետո հրավիրվել է աշխատանքի Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն` որպես դերասանուհի: Դեռևս ուսանելու տարիներին հաջողությամբ խաղացել է տարբեր դերեր: Հայ թատրոնում շարունակել է Արուս Ոսկանյանի և Ռուզան Վարդանյանի ստեղծած ավանդույթները: Հաջողությամբ հանդես է եկել ռուս, արևմտաեվրոպական և հայ հեղինակների պիեսներում, խաղացել կատակերգական և ողբերգական դերեր: Գեղեցիկ ձայնի, կանացի ու արտիստական մեծ հմայքի շնորհիվ տասնյակ տարիներ եղել է թատրոնի առաջատար դերասանուհի, կերտել անմոռանալի կերպարներ: Մետաքսյա Սիմոնյանը խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, նկարահանվել է նաև կինոյում: 1968թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1983թ-ից` պրոֆեսոր): Հանդես է եկել ասմունքով: Խաղացել է ռադիո և հեռուստատեսային ներկայացումներում: Հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Բաքվում, Թբիլիսիում, Բեյրութում, Դամասկոսում և այլուր: 1950թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1965թ.` Հայաստանի, 1981թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: