
Երգի հեղինակներ
- Տարի
- 1993
- Տևողություն
- 7:42
- Կատարող
- Կլարա Թերզյան, Հրաչուհի Ջինանյան
Կենսագրություն
Կլարա Թերզյան
Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը: Երկար տարիներ աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի արվեստի և գրականության բաժնում, սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի «Սովետական Հայաստան» ամսագրում: 1995թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հեղինակել է բազմաթիվ գրքեր: Նրա հարցազրույցները հայ մեծերի հետ և ակնարկները հետագայում դարձել են գիրք` «Բույլ մեծաց»: Լրագրողական աշխատանքին զուգահեռ ստեղծագործել է մանուկների և մեծերի համար: Հեղինակել է պատմվածքներ, վիպակներ, ռադիոպիեսներ, կինոսցենարներ, արձակ բանաստեղծություններ: Նրա ստեղծագործությունները հաղորդվել են ռադիոյով, տպագրվել են հայաստանյան մամուլում և արտերկրում` ԱՄՆ, Ուրուգվայ, Լիբանան, Ֆրանսիա, Սիրիա: Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է: 2001թ. ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի կենսագրության ինստիտուտի կողմից արժանացել է «Տարվա լավագույն կին» տիտղոսին, 2004թ.` ՀՀ ժուռնալիստների միության միջազգային կոնֆեդերացիայի վկայականի, 2006թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի, 2008թ.՝ Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակի: Մահացել է Երևանում: