Ծնվել է Այզենախում, Սաքսեն-Էյզենախ: 1000-ից ավելի երաժշտական ստեղծագործությունների հեղինակ է՝ բոլոր ժանրերում (բացի օպերայից): Բախի ստեղծագործական ժառանգությունը մեկնաբանվում է որպես բարոկկո երաժշտական արվեստի ընդհանրացում: Բախը գրել է նաև մի շարք հոգևոր երաժշտություն: Նրա՝ «Չարչարանքներ ըստ Մատթեոսի», Mecca h-moll, կանտատները, երգչախմբերի գործիքավորումները ճանաչված են որպես համաշխարհային դասական գլուխգործոցներ: Բախը հայտնի է որպես պոլիֆոնիայի մեծ վարպետ: Նրա ստեղծագործություններում բարոպոլիֆոնիան հասել է բարձունքի: Մահացել է Լայպցիգում: