
Երգի հեղինակներ
- Տարի
- 1967
- Տևողություն
- 2:05
- Կատարող
- Ռոբերտ Մավիսակալյան
- Դիրիժոր
- Մարտին Վարդազարյան
Կենսագրություն
Ռոբերտ Մավիսակալյան
Ծնվել է Երևանում։ 1965 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը: 1971-98 թթ. հայկական հեռուստատեսությունում աշխատել է խմբագիր, բաժնի վարիչ, գիտահանրամատչելի հաղորդումների գլխավոր խմբագիր, «Լրաբեր» տեղեկատվական ծրագրի ղեկավար: Եղել է հեռուստառադիոպետկոմի նախագահի տեղակալը, «Հայաստան» և «Նորք» հեռուստաընկերությունների տնօրենը: Հեղինակել և վարել է հաղորդումներ: 1979թ-ից՝ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ: 1987թ. «Հայ ժողովրդի պատմությունը» հեռուստանախագծի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Թղթակցել է պարբերականներին: 1998 թ-ից եղել է «Արմենիա» հեռուստատեսության «Արմենիա հոթ-լայն» քաղաքական ծրագրի մեկնաբանը: 1990թ. մեկնել է ԱՄՆ «CNN» հեռուստաընկերության կենտրոնակայանում վերապատրաստվելու: Թարգմանել է մի շարք գրքեր: Մահացել է Երևանում: