
Երգի հեղինակներ
- Տարի
- 1987
- Տևողություն
- 17:23
- Կոմպոզիտոր
- Ղազարոս Սարյան
- Դիրիժոր
- Էմին Խաչատրյան
Կենսագրություն
Ղազարոս Սարյան
Ծնվել է Դոնի Ռոստովում: 1934-38թթ. սովորել է Երևանի կոնսերվատորիայի, ապա՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ.): 1950թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: Նույն թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1960-86թթ. եղել է ռեկտորը, 1986-90թթ.` ստեղծագործական ամբիոնի վարիչ (1972թ-ից` պրոֆեսոր): 1955-56թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը: 1983թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1986թ.` ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության շքանշանի: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1972թ. արժանացել է Հայաստանի, 1990թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: