
Երգի հեղինակներ
- Տարի
- 1979
- Տևողություն
- 7:35
- Կոմպոզիտոր
- Ավետ Տերտերյան
Կենսագրություն
Ավետ Տերտերյան
Ծնվել է Բաքվում: 1948-51թթ. Ավետ Տերտերյանը սովորել է Բաքվի երաժշտական ուսումնարանում: 1951թ. տեղափոխվել է Երևան, որտեղ 1951-52թթ. սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1957թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը, 1967թ.՝ ասպիրանտուրան: 1970թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1985թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1977թ. պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով: 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի, 1984թ.` Հայաստանի, 1991թ.՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: 1993թ. արժանացել է Ա.Խաչատրյանի անվան մրցանակի, 1998թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի (հետմահու): Մահացել է Եկատերինբուրգում: Թաղված է Երևանում: