
Երգի հեղինակներ
- Տարի
- 1993
- Տևողություն
- 24:35
- Կոմպոզիտոր
- Յոհաննես Բրամս
- Դիրիժոր
- Օհան Դուրյան
Կենսագրություն
Յոհաննես Բրամս
Ծնվել է Համբուրգում: Երաժշտության առաջին դասերը Յոհաննեսին տվել է նրա հայրը: Այնուհետև, նա դաշնամուրի և կոմպոզիցիայի տեսության դասեր է վերցրել Օտտո Կոսսելից: Տաս տարեկանից Բրամսը հանդես է եկել համերգներով: Տասնչորս տարեկանում`1847 թ-ին, նա ավարտել է մասնավոր ռեալական դպրոցը և առաջին անգամ մենահամերգով հանդես եկել որպես դաշնակահար: 1857-1859 թթ.՝ իշխանական տանը, Դետմոլդում, ծառայել է որպես երաժիշտ: 1858-1862 թթ. ղեկավարել է կանանց երգչախումբը (սիրողական հիմունքներով ստեղծված): 1872-1874 թթ. դիրիժոր է եղել Երաժշտության սիրահարների ընկերության (Վիեննայի ֆիլհարմոնիկ) համարգների ժամանակ: 1868 թ-ին Բրեմենի տաճարում տեղի է ունեցել հանրաճանաչ Գերմանական ռեքվիեմի պրեմիերան, որը մեծ հաջողություն է բերել նրան: 1872 թ. աշնանը՝ Վիեննայի Երաժշտության սիրահարների ընկերության գեղարվեստական ղեկավար: Կյանքի վերջին տարիներին Բրամսը շատ հիվանդացել է, բայց չի դադարել ստեղծագործել: Մահացել է Վիեննայում: