
Երգի հեղինակներ
- Տարի
- 1999
- Տևողություն
- 12:29
- Կոմպոզիտոր
- Լյուդվիգ վան Բեթհովեն
- Դիրիժոր
- Օհան Դուրյան
Կենսագրություն
Լյուդվիգ վան Բեթհովեն
Ծնվել է Բոնում: Հայրը եղել է նրա երաժշտության առաջին ուսուցիչը: Վաղ տարիքից նվագել է կլավեսին, երգեհոն, ջութակ, ֆլեյտա: 1778 թ-ին Քյոլնում առաջին անգամ հանդես է եկել համերգով: 1780 թ-ին աշակերտել է նշանավոր երաժիշտ, երգեհոնահար, մանկավարժ Քրիստիան Գոտլոբ Նեֆեին, 12 տարեկանում գրել է առաջին ստեղծագործությունը: 1787թ. Վիեննայում կոմպոզիցիայի դասեր է առել Վոլֆգանգ Մոցարտից, ավելի ուշ` Յոզեֆ Հայդնից և Անտոնիո Սալիերիից: 1789թ. փիլիսոփայության դասախոսություններ է լսել Բոննի համալսարանում: 1792թ.-ից մշտապես բնակվել է Վիեննայում: 27 տարեկանում Բեթհովենը կորցրել է լսողությունը: Չնայած ծանր հիվանդությանը, որը սահմանափակել էր նրա համերգային ելույթները, կոմպոզիտորն ստեղծել է կատարյալ և ոգեշունչ գործեր: Մահացել է Վիեննայում: