
Երգի հեղինակներ
- Տարի
- 1999
- Տևողություն
- 3:43
- Դիրիժոր
- Լորիս Ճգնավորյան
Կենսագրություն
Լորիս Ճգնավորյան
Ծնվել է Իրանի Բորուջերդ քաղաքում: 1950-54թթ. սովորել է Թեհրանի կոնսերվատորիայի ջութակի բաժնում: 1961թ. ավարտել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ջութակի և կոմպոզիցիայի բաժինները: 1970-75թթ. եղել է Իրանի մշակույթի նախարարության ժողովրդական երաժշտության արխիվի տնօրենը և ներկայացուցիչ-կոմպոզիտոր, օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: 1975թ-ից ապրել և աշխատել է Վիեննայում, Նյու Յորքում, Լոնդոնում: 1978թ. Լոնդոնում հիմնել է Հայ երաժշտության ինստիտուտը: 1989թ-ից գործունեություն է ծավալել Հայաստանում: 1989-98թթ. և 1999-2000թթ. եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1991-ին Գյումրի կատարած ուխտագնացության ժամանակ հիմնել է Գյումրու մշակութային կենտրոնը (1992թ-ից՝ սիմֆոնիկ նվագախմբի պատվավոր գեղարվեստական ղեկավար), նույն թվականին Երևանում՝ Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, 1994թ.՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ երգչախումբը: Հեղինակել է ավելի քան 70 ստեղծագործություն: 2010թ-ից ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Պարգևատրվել է բազմաթիվ պետական շքանշաններով, մրցանակներով: 2008թ. պարգևատրվել է Ավստրիայի նախագահի սահմանած ոսկե մեդալով: 1978թ. արժանացել է Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանների, 1991թ.՝ Երևանի պատվոր քաղաքացու կոչման, 1996թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի», 2012թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին կարգի մեդալների: Ապրում է Պարսկաստանում: