
Երգի հեղինակներ
- Տարի
- 2011
- Տևողություն
- 2:12
- Կատարող
- Արծվիկ Դեմուրչյան
- Մշակող
- Կոմիտաս
Կենսագրություն
Արծվիկ Դեմուրչյան
Ծնվել է Երևանում։ Արծվիկ Դեմուրչյանը սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և ասպիրանտուրայում (պրոֆեսոր Ս.Սարաջյանի դասարան): 2001թ-ից՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի: 2003թ. Արծվիկ Դեմուրչյանը հրավեր է ստացել Սարատովի օպերային թատրոնից կատարել Վիոլետայի դերերգը Վերդիի «Տրավիատա» օպերայում: 2007թ. Մոսկվայի կոնսերվատորիայում և Սանկտ-Պետերբուրգի օպերային թատրոնում Վլադիմիր Մինինի ղեկավարությամբ ելույթ է ունեցել Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» օպերայում: Համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Վրաստանում և այլուր: 2016թ-ից հանդես է գալիս նաև Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում: 1998թ. Սիցիլիայում դարձել է Վ.Բելինիի անվան մրցույթի, իսկ 2001թ. Սանկտ-Պետերբուրգում՝ Ե.Օբրազցովայի անվան մրցույթի դափնեկիր: