
Երգի հեղինակներ
- Տարի
- 1983
- Տևողություն
- 2:39
- Կոմպոզիտոր
- Արամ Խաչատրյան
- Դիրիժոր
- Գևորգ Աճեմյան
Կենսագրություն
Արամ Խաչատրյան
Ծնվել է Թիֆլիսում: 1913թ. ընդունվել է Թիֆլիսի Կոմերցիայի դպրոց: Ինքնուրույն սովորելով և նվագելով փողային գործիքների վրա` ընդունվել է փողային նվագախումբ: 1915թ. տեղափոխվել է Եկատերինոգրադ (այժմ՝ Կրասնոդար), իսկ 1921թ.՝ Մոսկվա: 1922-29թթ. սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի և կոմպոզիցիայի դասարաններում: 1934թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Ն.Մյասկովսկու կոմպոզիցիայի դասարանը, իսկ 1934-36թթ. սովորել է ասպիրանտուրայում: 1950թ-ից դասավանդել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտում (1952թ-ից՝ պրոֆեսոր): 1957-ից եղել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության քարտուղարը (1939-48թթ.՝ Կազմկոմիտեի նախագահի տեղակալ): Պարգևատրվել է ԽՍՀՄ, Հայաստանի և արտասահմանյան երկրների բազմաթիվ պետական շքանշաններով և մեդալներով, ԽՍՀՄ և ՀՀ Պետական մրցանակներով: 1954թ. արժանացել է ԽՍՀՄ, 1955թ.՝ Հայաստանի, 1963թ.՝ Վրաստանի, 1973թ.՝ Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: Թաղված է Երևանում: