
Երգի հեղինակներ
- Տարի
- 1956
- Տևողություն
- 4:13
- Կատարող
- Հայկազ Մեսիայան
- Կոմպոզիտոր
- Էդուարդ Աբրահամյան
Կենսագրություն
Հայկազ Մեսիայան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա (այժմ՝ Սիվաս) քաղաքում: 1947թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Տաբակովի դասարանը։ 1938-42թթ. և 1945-47թթ. եղել է ԽՍՀՄ Մեծ թատրոնի և Համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ-ջազային, 1947-60թթ.՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի, Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենակատար, 1964թ-ից՝ «Երևան» փողային նվագախմբի (1970թ-ից՝ Հայաստանի պետական փողային նվագախումբ) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։ 1966թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային անսամբլի դասարանում (1983թ-ից՝ պրոֆեսոր)։ 1941թ. դարձել է Մոսկվայի համամիութենական երաժիշտ-կատարողների մրցույթի դիպլոմանտ։ 1962թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: