
Երգի հեղինակներ
- Տարի
- 1978
- Տևողություն
- 4:41
- Կատարող
- Սենորա Գյուլբուդաղյան
- Դիրիժոր
- Գևորգ Աճեմյան
Կենսագրություն
Սենորա Գյուլբուդաղյան
Սենորա Գյուլբուդաղյանը ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, ապա Երևանի պետական կոնսերվատորիան (սովորել է անվանի դաշնակահար Վահե Ահարոնյանի դասարանում)։ Կոնցերտմայստերական գործի նրա գլխավոր ուսուցիչն ու օրինակը եղել է Հեղինե Տեր-Ղևոնդյանը, ում ղեկավարությամբ սկսել է հաստատուն ու մինչ օրս հավատարիմ ծառայությունը մայր բուհ-ում (պրոֆեսոր)։ Իր ուսուցչի առաջարկով ուսանող Սենորա Գյուլբուդաղյանը որպես կոնցերտմայստեր աշխատել է Օպերային ստուդիայում։ Հարազատ ամբիոնը վաստակաշատ դաշնակահարը ղեկավարել է 16 տարի՝ մինչ այդ անցնելով ուսումնառության, աշխատանքային ու համերգային կատարողականության տպավորիչ ճանապարհ։ 26 տարի աշխատել է Գևորգ Աճեմյանի հիմնած Ջութակահարների անսամբլում։ Սենորա Գյուլբուդաղյանը բեմ է բարձրացել հայրենական վոկալ արվեստի և ջութակի կատարողական դպրոցի ներկայացուցիչների հետ։