
Երգի հեղինակներ
- Տարի
- 1967
- Տևողություն
- 2:25
- Կատարող
- Զարուհի Դոլուխանյան
- Նվագակցում
- Նինա Սվետլանովա
Կենսագրություն
Զարուհի Դոլուխանյան
Ծնվել է Մոսկվայում: 1933թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, 1957թ.` Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ ՌԴ երաժշտական ակադեմիա): 1941թ. ընդունվել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն: 1944թ. տեղափոխվել է Մոսկվա: Եղել է Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության, 1959թ-ից` Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար: 1972թ-ից դասավանդել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում (1983թ-ից` պրոֆեսոր): 1977թ-ից Ռուսաստանի թատերական գործիչների միության անդամ: 1951թ. պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական, 1966թ.` Լենինյան մրցանակներով: 1952թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1955թ.` Հայաստանի, 1956թ.` Ռուսաստանի, 1990թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: