
Երգի հեղինակներ
- Տարի
- 1983
- Տևողություն
- 2:53
- Կատարող
- Արա Ժիրայրի Գևորգյան
- Երգի բառեր
- Անդրանիկ Մարաշյան
- Կոմպոզիտոր
- Խաչատուր Մարտիրոսյան
- Դիրիժոր
- Երվանդ Երզնկյան
Կենսագրություն
Արա Ժիրայրի Գևորգյան
Ծնվել է Ռումինիայի Կոստանցիա քաղաքում: 1946թ. ընտանիքով ներգաղթել է Հայաստան և բնակություն հաստատել Երևանում: 14 տարեկան հասակում այցելել է մանդոլինայի խմբակ և աչքի ընկել լավ երաժշտական լսողությամբ: Ինքնուրույն սովորել է կիթառ նվագել և միաժամանակ երգել: 1966 թ-ին ստեղծվեց «Под голубым небом» անսամբլը, որի ղեկավարն էր` ՀՀ վաստակավոր արտիստ Էդվարդ Բաղդասարյանը: Այդ թվականից սկսած հյուրախաղերով ելույթ է ունեցել ԽՍՀՄ-ի խոշոր քաղաքներում: Նվագում էր բաս գիթառ և երգում: 1967թ-ին ելույթ է ունեցել Հայաստանի ֆիլարմոնիայի դահլիճում, որից հետո հրավիրվել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբ որպես մեներգիչ: 1968-1973թթ. նվագախմբի հետ ելույթ է ունեցել Հունգարիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Սիրիայում, Եգիպտոսում, Լիբանանում, Արևմտյան Գերմանիայում, Բուլղարիայում և Չեխոսլովակիաում: 1983թ-ին ձայնագրվել է Հայաստանի ռադիոյում, ցուցադրվել է հեռուստատեսությամբ: Երգել է տարբեր լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, հունգարերեն, իսպաներեն, անգլերեն, լեհերեն, գերմաներեն, արաբերեն: Ամուսնացած է, ունի երկու որդի։ Ապրում է Երևանում։