
Երգի հեղինակներ
- Տարի
- 1982
- Տևողություն
- 4:44
- Կոմպոզիտոր
- Խաչատուր Ավետիսյան
- Դիրիժոր
- Մանվել Բեգլարյան
Կենսագրություն
Խաչատուր Ավետիսյան
Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1960թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: 1950թ-ից աշխատել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում` քանոնի դասատու: 1957թ. նրա ղեկավարած քանոնահարների անսամբլը Մոսկվայի համաշխարհային փառատոնում շահել է 3-րդ մրցանակ: 1958-72թթ.` երաժշտական ղեկավար Հայաստանի պարի պետական անսամբլում: 1972-78թթ. եղել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը: 1972-86թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1986թ-ից` պրոֆեսոր): 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի, 1965թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1985թ.` ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր: Մահացել է Երևանում: