
Երգի հեղինակներ
- Տարի
- 1995
- Տևողություն
- 2:37
- Կոմպոզիտոր
- աշուղ Ջիվանի
- Գեղ. ղեկավար
- Թովմաս Պողոսյան
Կենսագրություն
աշուղ Ջիվանի
Ծնվել է գ. Կարծախում (այժմ՝ Ախալքալաքի շրջանում), հողագործի ընտանիքում։ Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ Ղարա-Ղազարի (Սիայի) մոտ Ջիվանին յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվագել քյաման և ջութակ, հորինել է թուրքերենով ու հայերենով երգեր։ 1866թ-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային (Աղաջան)։ Նրա հետ ընկերանալով՝ Ջիվանին 1867թ-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868-95թթ. ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։ Ալեքսանդրապոլում մեծահամբավ աշուղներ Ջամալին, Զահրին, Մալուլը, Ղեյրաթին, Ֆիզային հոգատարությամբ են շրջապատել նրան։ Շուտով Ջիվանին ընտրվել է «ուստաբաշի» (գլխավոր վարպետ)։ Մինչև 1880-ական թթ. նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում։ Մեզ է հասել շուրջ 800 երգ, որից մոտ 550-ը տպագրված է։ Մահացել է Թիֆլիսում: Թաղված է Խոջիվանքի պանթեոնում: