
Երգի հեղինակներ
- Տարի
- 1995
- Տևողություն
- 1:36
- Կատարող
- Կոնստանտին Սիմոնյան
- Երգի բառեր
- Սիլվա Կապուտիկյան
- Կոմպոզիտոր
- Ռոբերտ Պետրոսյան
- Նվագակցում
- Նելլի Դանիել-Բեկ
Կենսագրություն
Կոնստանտին Սիմոնյան
Ծնվել է Բուխարեստում: Երեք տարեկան հասակում տեղափոխվել է Հայաստան, սակայն 1949թ. ընտանիքի հետ աքսորվել է Ալթայի երկրամաս: Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի շնորհիվ, 9 տարի անց վերադարձել են աքսորից: 1966թ-ից երգել է Էջմիածնի հոգևոր երգչախմբում: 1968թ-ից եղել է խմբավար Էմմա Ծատուրյանի ղեկավարած Ա.Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի արտիստ: 1971թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1978թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը` Թամար Մելիք-Շահնազարյանիդասարանը: 1977-85 թթ. որպես մեներգիչ աշխատել է կոնսերվատորիային կից օպերային ստուդիայում: 1969-2011թթ. աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգիչ: Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում: Չորս տարի դասավանդել է Էկվադորի կոնսերվատորիայում: 1990թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1995թ-ից՝ պրոֆեսոր): Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով: 1997թ. արժանացել է ՀԹԳՄ Գոհար Գասպարյանիանվան մեդալի, 2003թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2011թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: