
Երգի հեղինակներ
- Տարի
- 1983
- Տևողություն
- 2:20
- Կոմպոզիտոր
- Սոֆա Ազնաուրյան
Կենսագրություն
Սոֆա Ազնաուրյան
Ծնվել է Կրասնոդարում։ 1978թ-ին ավարտել է Կրասնոդարի Ռիմսկի-Կորսակովի անվ. երաժշտական մանկավարժական ուսումնարանի տեսական-կոմպոզիտորական բաժինը, 1983թ․՝ Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժինը (ԽՍՀՄ Ժող. արտիստ, պրոֆեսոր Գ. Եղիազարյանի դասարան)։ 1983թ․Մոսկվայում ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների մրցույթին Ա.Մովսիսյանի խոսքերով գրված վոկալ շարքի համար արժանացել է Դիպլոմի: Դասավանդել է տեսական առարկաներ Կրասնոդարի երկրամասի մանկավարժական երաժշտական ուսումնարանում: 1984-1987 թթ. աշխատել է Երկրամասի ռադիոյում որպես ստերեո ծրագրերի խմբագիր։ 1987թ-ից բնակվում է Երևանում: Աշխատել է կոնցերտմայստեր` Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտի խմբավարական, ԵՊԿ վոկալ, Թատերական ինստիտուտի վոկալ և բեմական վարպետության ամբիոններում, 2000-ից առ այսօր` ԵՊԿ-ի «ԵՊԿ հրատարակչության», «Երաժշտական Հայաստան» գիտական ամսագրի: Հեղինակ է մոնոօպերաների`»Հույս» (ըստ Զ. Գիպպիուսի պատմվածքի, 2004 թ.), «Համլետ» (ըստ Շեքսպիրի համանուն ողբերգության, 2007 թ.), «Արմենիա» կամերային օպերայի (Օ. և Ն. Մանդելշտամների պոեզիայի և արձակների, 2005 թ.), որոնք ներկայացվել են մի քանի միջազգային թատերական և երաժշտական փառատոների շրջանակներում, «Չիկարելիի արկածները» (ըստ Ռ. Մարուխյանի համանուն ստեղծագործության) մանկական օպերայի (2014 թ.), երաժշտական հեքիաթների` «Մեր Մաշան» («Наша Маша», Ա. Գիշյան, 2020 թ.): Հանրապետական մամուլում տպագրված ավելի քան 30 հոդվածների հեղինակ է: Ազնաուրյանը հանդիսանում է Մանկավարժական Կրթության Միջազգային Գիտությունների Ակադեմիայի (ՄԿՄԳԱ) ակադեմիկոս (2007 թ.): Նա պարգևատրվել է Ա. Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված Յունեսկոյի հուշամեդալով, Միջազգային թատերական փառատոների պատվոգրերով` «Հայֆեստ» (2005 թ.) և «Արմմոնո» (2007 թ. և 2017 թ.), 2019-ին` Վահան Թեքեյանի անվան միջազգային մրցանակով: Հայաստանի կոմպոզիտորների և Ժուռնալիստների միությունների անդամ է: