
Երգի հեղինակներ
- Տարի
- 2020
- Տևողություն
- 2:37
- Կատարող
- Տիգրան Մելքոնյան
- Կոմպոզիտոր
- Դանիել Երաժիշտ
- Նվագակցում
- Հասմիկ Անտոնյան
Կենսագրություն
Տիգրան Մելքոնյան
Ծնվել է Երևանում: 1999 թ-ին հաճախել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբ: 2015 թ-ին ավարտել է Ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտացված դպրոցը: 2006 թ-ին Տիգրան Մելքոնյանը դարձել է Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային հիմնադրամի կրթաթոշակառու: 2010-2019 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի որակավորում, 2016 թ-ից աշխատում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: Տիգրան Մելքոնյանը այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայում: Տասնյակ համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: Աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի հրավերով 2012 թ-ին մասնակցել է «Մոսկվան դիմավորում է ընկերներին» փառատոնին (Մոսկվա): 2019 թ-ից Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է՝ Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ: Տիգրան Մելքոնյանը մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է: Արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի և պատվոգրերի: 2014 թ-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, Տիգրան Մելքոնյանը պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով: