
Երգի հեղինակներ
- Տարի
- 1960
- Տևողություն
- 2:13
- Կատարող
- Մհեր Մկրտչյան
- Հեղինակ
- Հովհաննես Թումանյան
Կենսագրություն
Մհեր Մկրտչյան
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Սովորել է տեղի նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46թթ. սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո` 1947թ-ին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ 1951-56թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցում: 1956թ. աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1988թ. Երևանում հիմնադրել է արտիստական թատրոն և թատրոն-ստուդիա, որտեղ եղել է գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը: Թատրոնը 2004թ-ից կոչվում է նրա անունով: Արժանացել է բազմաթիվ պետական մրցանակների: Պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (2001թ., հետմահու): 1971թ. արժանացել է Հայաստանի, 1984թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: