
Երգի հեղինակներ
- Տարի
- 1978
- Տևողություն
- 3:41
Կենսագրություն
Գևորգ Աճեմյան
Ծնվել է Բաքվում: Նախնական կրթությունը ստացել է Բաքվում, պրոֆեսոր Սեմյոն Բրիտանիցկու մոտ: 1937 թ-ին Աճեմյանը ընտանիքով տեղափոխվում է Պարսկաստան, այնտեղ սովորում է Ռուբեն Գրիգորյանի մոտ, այնուհետև՝ Կարլ Զուբեկի մոտ: 1946 թ-ին Աճեմյանի ընտանիքը ներգաղթում է Հայաստան՝ Երևան: Նույն թվականին ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա (պրոֆեսոր Վիտոլդ Պորտուգալովի դասարան): 1951 թ-ին կոնսերվատորիան ավարտելուց հետո 2 տարի դասավանդել է Լենինականի (Գյումրի) Նիկողայոս Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում և զուգահեռ Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում՝ որպես ջութակի դասատու: 1953 թ-ից աշխատել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1958 թ-ին հիմնել և ղեկավարել է իր նախադեպը չունեցած ջութակահարների անսամբլը, որը 1962 թ-ից սկսել է իր համերգային ելույթները ԽՍՀՄ-ի բազմաթիվ քաղաքներում: 1970 թ-ին ջութակահարների անսամբլը դարձավ հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի անսամբլը: Ջութակահարների անսամբլի համար երաժշտական գրականություն չլինելու պատճառով նա ստեղծել, փոխադրել և մշակել է բազմաթիվ մեծ և փոքր գործեր: Աճեմյանի այս գործերը շատ բարձր են գնահատել Դմիտրի Շոստակովիչը, Տիխոն Խրեննիկովը, Արամ Խաչատրյանը և այլոք: 1977թ. Գևորդ Աճեմյանը արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 1988 թ-ին, Աճեմյանի մահից հետո, անսամբլը կոչվեց Գևորգ Աճեմյանի անունով: 1998-2010 թթ. անսամբլը ղեկավարել է նրա այրին՝ Անահիտ Աճեմյանը, այնուհետև 2010 թ-ից մինչև այսօր Գևորդ Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլը ղեկավարում է նրա դուստրը՝ Աննա Աճեմյանը: 2003-2015 թթ. Անահիտ և Աննա Աճեմյանները խմբագրել և հրատարակել են Գևորգ Աճեմյանի ձեռագրերը (5 հատոր): 2011 թ-ին Աննա Աճեմյանը գրել է գիրք իր հոր՝ Գևորգ Աճեմյանի մասին, որը կոչվում է «Գևորգ Աճեմյանի երգող ջութակները»: Մահացել է Երևանում: