
Երգի հեղինակներ
- Տարի
- 1954
- Տևողություն
- 24:30
- Ռեժիսոր
- Արման Կոթիկյան
Կենսագրություն
Արման Կոթիկյան
Ծնվել է Տրապիզոնում (Էլևի ծովափնյա ավան): Նախնական կրթությունը ստացել է Տրապիզոնի Ազգային վարժարանում: 1919թ-ից Սուխումիում մասնակցել է Օվի Սևումյանի թատերախմբի ներկայացումներին: 1925թ. ավարտել է Փարիզի Սորբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ մասնակցելով գրականագիտական դասընթացներին: Փարիզում խաղացել է հայկական դրամատիկական թատրոնում: 1932թ. Փարիզում ստեղծել է հայկական ժողովրդական թատրոն: 1936թ. տեղափոխվել է Հայաստան և նույն թվականից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում: Եղել է առավելապես կատակերգակ դերասան, խոսքի նրբագույն երանգներով, ինքնատիպ հումորով, արտահայտիչ դիմախաղով ու շարժումներով: 1937թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: Ունի հեղինակած մի շարք գրքեր և թարգմանություններ: 1967թ. արժանացել Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: