
Երգի հեղինակներ
- Տարի
- 1995
- Տևողություն
- 15:17
- Հեղինակ
- Գրիգոր Նարեկացի
Կենսագրություն
Գրիգոր Նարեկացի
Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում, աստվածաբան Խոսրով Անձևացու ընտանիքում: Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին, որտեղ աշակերտել է և մինչև կյանքի վերջն ապրել է Նարեկավանքում։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ: Նրա գլուխգործոցը «Մատյան ողբերգության» պոեմն է: Որպես երաժիշտ նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երաժշտությանը: Հայ առաքելական եկեղեցին Գրիգոր Նարեկացուն դասել է սրբերի շարքը: Նարեկավանքի տարածքում նրա հիշատակին կառուցվել է մատուռ, որտեղ էլ ամփոփվել է նրա աճյունը: