
Երգի հեղինակներ
- Տարի
- 1994
- Տևողություն
- 14:57
- Կատարող
- Լալա Մնացականյան
Կենսագրություն
Լալա Մնացականյան
Ծնվել է Երևանում: 1974թ. ավարտել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցը, 1978թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը: 1991թ-ից բեմական խոսք է դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2008թ-ից` պրոֆեսոր): Ունեցել է բազմաթիվ դերակատարումներ թատրոնում, կինոյում, հեռուստատեսությունում: 1997-2001թթ. հեղինակել է հեռուստատեսությամբ մի շարք ծրագրեր: 2000թ-ից բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ: Եղել է միջազգային և հանրապետական մրցույթների ասմունքի դափնեկիր, 140 մանրապատումների սցենարիստ և դերակատար: Համահեղինակել է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» բեմական խոսքի առաջին հայերեն լեզվով դասագիրքը: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում։