
Երգի հեղինակներ
- Տարի
- 1982
- Տևողություն
- 2:41
- Կոմպոզիտոր
- Աշոտ Սաթյան
- Դիրիժոր
- Հայկազ Մեսիայան
Կենսագրություն
Աշոտ Սաթյան
Ծնվել է Թուրքմենստանի Մերվ (այժմ՝ Մարի) քաղաքում: 1926-30թթ. սովորել է Բաքվի Հայարտան երաժշտական ստուդիայում: 1930թ-ից բնակվել է Երևանում: 1936թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական (դասատուներ՝ Հարո Ստեփանյան, ապա՝ Սարգիս Բարխուդարյան) և դիրիժորական (դասատու՝ Կոնստանտին Սարաջև) դասարանները: 1930-39թթ. աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ երաժշտական մասի վարիչ և դիրիժոր: 1939-47թթ. ղեկավարել է «Հայկինո» ստուդիայի երաժշտական մասը: 1947-52թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահը, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1947թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: