
Երգի հեղինակներ
- Տարի
- 2001
- Տևողություն
- 14:50
- Կատարող
- Մակիչ Մարգարյան
Կենսագրություն
Մակիչ Մարգարյան
Ծնվել է Շամխորի շրջանի Նուկզար գյուղում։ 1968 թ-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1973 թ-ին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը (Վարդան Աճեմյանի արվեստանոց)։ Ուսմանը զուգահեռ 1970 թ-ից աշխատել է Երևանի, 1973 թ-ից` Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1974-1975 թթ․` Հեռուստաթատրոնում, այնուհետև մինչև 1986 թ․` կրկին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Նկարահանվել է Մոսֆիլմ, Հայֆիլմ, Ուզբեկֆիլմ, Բելառուսֆիլմ և Ռիգայի կինոստուդիաներում։ Հայֆիլմում մասնակցել է ֆիլմերի կրկնօրինակման։ Հանդես է եկել նաև Երևանի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Պատանի հանդիսատեսի թատրոններում։ 1986-1988 թթ․ աշխատել է երկրաբանական արշավախմբում։ 1988 թ-ից եղել է արցախյան ազատամարտի մասնակից։ 1995 թ-ին մի խումբ դերասանների հետ ստեղծել է «Թատրոն բարեգործական հիմնադրամը»։ 2001 թ-ից աշխատել է Խորեն Աբրահամյանի հետ, մասնակցել Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին նվիրված «Խոր Վիրապ» ներկայացմանը։ 2004 թ-ից աշխատում է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում։ Մակիչ Մարգարյանը արժանացել է ռազմական մեդալների, 2013թ․՝ Մովսես Խորենացու մեդալի, 2015թ․՝ ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալի, 2020թ․՝ ՀՀ վաստակավոր արտիստ պատվավոր կոչումներ: