
Երգի հեղինակներ
- Տարի
- 1971
- Տևողություն
- 41:59
- Կատարող
- Վարդուհի Վարդերեսյան
- Գործիքավորող
- Էրիկ Հարությունյան
Կենսագրություն
Վարդուհի Վարդերեսյան
Ծնվել է Ռումինիայի Ֆոքշան քաղաքում, այնուհետև ապրել է Բուխարեստում: 1946թ. Վարդուհի Վարդերեսյանը տեղափոխվել է Հայաստան: Առաջին բեմելը եղել է Նուբարաշենի ինքնագործ թատրոնում: Սովորել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոնին կից ստուդիայում: 1947թ-ից եղել է նույն թատրոնի դերասանուհի: 1958թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է մի շարք ներկայացումներում: Մասնակցել է ռադիոյի և հեռուստատեսության բեմադրություններին, եղել է առաջին հեռուստաներկայացման դերասաններից: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում: Հայաստանի ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն: 1985թ. Վարդուհի Վարդերեսյանը հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի: Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր, շքանշաններ: 1995թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 1965թ. Վարդուհի Վարդերեսյանը արժանացել է Հայաստանի, 1988թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: