
Երգի հեղինակներ
- Տարի
- 1953
- Տևողություն
- 4:35
- Կատարող
- Լևոն Մադոյան
- Դիրիժոր
- Արամ Մերանգուլյան
Կենսագրություն
Լևոն Մադոյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Հենց այստեղ էլ Լևոն Մադոյանը ստացել է միջնակարգ կրթությունը և հետևել է երաժշտությանը։ 1923-1939 թթ. աշխատել է Հայֆիլհարմոնիայի Լենինականի բաժանմունքի արևելյան գործիքների խմբում։ 1939 թվականին տեղափոխվել է Երևան, նվագել Հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախմբում, ապա՝ ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլում։ 1952 թ-ից Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատարն էր։ Կատարողացանկում էին հայկական ժողովրդական և աշուղական երգեր, պարեղանակներ, մուղամներ, հայ կոմպոզիտորների գործիքային երկեր։ Վերականգնել է Շիրակի բազմաթիվ երգեր ու պարեղանակներ։ Համերգներով հանդես է եկել Մոսկվայում, Թբիլիսիում, Տաշքենդում, Դոնի Ռոստովում և այլուր։ 1961 թ-ին Լևոն Մադոյանը արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։ Մահացել է Երևանում։