
Երգի հեղինակներ
- Տարի
- 2000
- Տևողություն
- 15:02
- Կատարող
- Սամվել Ղազարյան
- Ռեժիսոր
- Աննա Հեքեքյան
Կենսագրություն
Սամվել Ղազարյան
Աշխատել է Գ. Սունդուկյանի անվան պետական դրամատիկական, ապա Երևանի Պատանի հանդիսատեսի, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական և կրկին Սունդուկյանի անվան թատրոնում, ապա՝ ընդմիշտ հաստատվել է Արտաշատի պետական դրամատիկական թատրոնում: Տարբեր բեմերում նրա խաղն ու ստեղծագործելը սոսկ դեգերումներ չէին. դերասանի համար կյանքի, արվեստի ու մշակույթի դպրոց էին: Շուրջ 70 կերպար է մարմնավորել Սամվել Ղազարյանը: Իր դրական հերոսների կողքին նա կերտել է բացասական կերպարներ: 2017 թ-ին Սամվել Ղազարյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Մահացել է Երևանում։