
Երգի հեղինակներ
- Տարի
- 2026
- Տևողություն
- 7:43
Կենսագրություն
Սոնա Հովհաննիսյան
Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցում: Երաժշտական ուսումը ստացել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, 1980-84թթ.՝ Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժնում, 1984-89թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում՝ Ռաֆայել Մանգասարյանի դասարանում: 1984-89թթ. աշխատել է թիվ 118 հանրակրթական դպրոցում՝ որպես երգ-երաժշտության ուսուցիչ և խմբավար, ինչպես նաև քաղաքային պիոներների և դպրոցականների պալատում և մանկական գեղագիտական դաստիարակության կենտրոնում՝ որպես խմբավար: Ղեկավարել է «Հայրեն» և «Ալելուիա» երգչախմբերը: 1995թ-ից աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնում (2006թ-ից՝ դոցենտ, 2016թ-ից՝ պրոֆեսոր): 1992թ. հիմնադրել է և մինչ օրս ղեկավարում է «Հովեր» երգչախումբը, որը 2009թ-ից ստացել է պետական կարգավիճակ: Երգչախմբի հետ համերգներով հանդես է եկել մի շարք երկրներում: Նախաձեռնել է ձայնասկավառակների ձայնագրություններ, որոնք արժանացել են մրցանակների: Նրա կողմից ձայնագրվել է կինո և թատերական երաժշտություն: 2018թ. նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար: 2007թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2010թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: