
Երգի հեղինակներ
- Տարի
- 1953
- Տևողություն
- 12:13
- Կատարող
- Հրաչյա Ներսիսյան, Մետաքսյա Սիմոնյան
Կենսագրություն
Հրաչյա Ներսիսյան
Ծնվել է Նիկոմեդիայում (Իզմիթ): Սովորել է Կոստանդնուպոլսի ֆրանսիական Սեն Բարբ և ամերիկյան Ռոբերտ քոլեջներում, հայկական Էսայան վարժարանում: Բացառիկ ընդունակությունների շնորհիվ, ինքնուրույն սովորել է լեզուներ, բնագրով կարդացել է ֆրանսիացի, անգլիացի և թուրք գրողների երկեր, խոսել է արաբերեն ու իտալերեն: Ապագա դերասանի նկարագրի ձևավորմանը նպաստել է ծանոթությունը Դանիել Վարուժանի և Կոմիտասի հետ: 1915թ. Կ.Պոլսում մասնակցել է հայ դրամատիկ և Արշակ Պենկլյանի օպերետային խմբերի ներկայացումներին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է թուրքական բանակում` որպես թարգմանիչ: 1918թ. վերադարձել է Կ.Պոլիս և վերստին խաղացել Ա.Պենկլյանի խմբում: 1919թ-ից եղել է ռեժիսոր և դերասան Մկրտիչ Ջանանի «Հայ դրամատիկ» թատերախմբի դերասան: Խաղացել է Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Օթարյան), «Չար ոգի» (Մուրադ) ներկայացումներում: Թատերախմբի հաջորդ ղեկավար Օվի Սևումյանին համարել է իր «առաջին և մեծ ուսուցիչը»: Նրա ղեկավարությամբ պատրաստել է մի քանի դեր: 1920թ. Հովհաննես Աբելյանի հետ հանդես է եկել Վ.Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացման մեջ` Էդգարի դերով: 1923թ. տեղափոխվել է Երևան և եղել Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) դերասան: Թատրոնում դարձել է հայ բեմի և կինոյի առաջնակարգ դերասաններից, արժանացել համաժողովրդական ճանաչման ու սիրո: 1920-ականներից կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում: Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Եղել է հայկական կինոյի առաջին դերասաններից: Նկարահանվել է շուրջ 30 ֆիլմում: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1941թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1939թ.` Հայաստանի, 1956թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: