
Երգի հեղինակներ
- Տարի
- 1965
- Տևողություն
- 2:11
- Կատարող
- Վլադիմիր Կոմարով
Կենսագրություն
Վլադիմիր Կոմարով
Ծնվել է Մոսկվայում: 1945 թ-ին Վլադիմիր Կոմարովը ավարտել է Մոսկվայի ռազմաօդային ուժերի հատուկ դպրոցը, 1949 թ-ին՝ Բատայսկի ռազմաավիացիոն ուսումնարանը և 1959 թ-ին՝ Ն.Ե.Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան։ 1952 թ-ից՝ ԽՄԿԿ անդամ: 1960 թ-ից նա ընդգրկվել է ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատ։ 1964 թ-ի հոկտեմբերի 12-ին, աշխարհում առաջին անգամ, Կ.Պ.Ֆեոկտիստովի և Բ.Բ.Եգորովի հետ, որպես տիեզերանավի հրամանատար, թռիչք է կատարել «Վոսխոդ» բազմատեղանոց տիեզերանավով։ Տիեզերքում մնացել է 1 օր, որի ընթացքում Երկրի շուրջը կատարել է 16 պտույտ՝ անցնելով 700 հազ. կմ։ Զոհվել է «Սոյուզ-1» նոր տիեզերանավի մեկօրյա փորձարկման ժամանակ Օրենբուրգում։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։