
Երգի հեղինակներ
- Տարի
- 1981
- Տևողություն
- 2:19
- Կոմպոզիտոր
- Սպիրիդոն Մելիքյան
- Դիրիժոր
- Էմմա Ծատուրյան
Կենսագրություն
Սպիրիդոն Մելիքյան
Ծնվել է Էջմիածնում: 1902թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը և մինչև 1905թ. դասավանդել այնտեղ, եղել Կոմիտասի օգնականը: 1905-08թթ. Բեռլինում Ռ.Շմիդտի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտության տեսություն, խմբավարություն, մշակել է ձայնը, համալսարանում ունկնդրել փիլիսոփայություն և երաժշտության պատմություն: 1908-09թթ. որպես երգեցողության ուսուցիչ և խմբավար աշխատել է Շուշիի թեմական դպրոցում, 1909-21թթ.՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ զգալիորեն բարձրացրել է երաժշտական ուսուցման և խմբերգեցողության մակարդակը: 1912թ. Թիֆլիսում հիմնում է Հայ երաժշտական ընկերություն, իսկ 1916թ.` Հայկական երգչախմբային ընկերություն: 1921-24թթ. աշխատել է Հայաստանի դպրոցներում որպես դիրիժոր, 1924-33թթ. Երևանի կոնսերվատորիայում եղել է տեսական առարկաների խմբավարության դասախոս, (1930-31թթ.՝ նաև ռեկտոր, 1931-32թթ.՝ ուսումնական մասի վարիչ): 1933թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: