
Երգի հեղինակներ
- Տարի
- 1974
- Տևողություն
- 40:01
Կենսագրություն
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն
1929թ. նոյեմբերի 29-ին այժմյան Սպայի տանը, հանդիսավոր բացվում է առաջին մանկական թատրոնի վարագույրը` Գ. Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ, ռեժիսոր, դերասան Տ. Շամիրխանյանի գլխավորությամբ: 1940թ. թատրոնը հանդես է գալիս Մոսկվայում և արժանանում ջերմ ընդունելության: 50-ական թվականներից թատրոնը ղեկավարում է Հ. Երանոսյանը: 1958թ. թատրոնը մասնակցում է Մոսկովյան փառատոնում և ստեղծագործական խմբի 19 անդամներ դառնում են փառատոնի դափնեկիրներ: Թատրոնը նոր վերելքների ու հաջողությունների է հասնում նաև գլխավոր ռեժիսոր Հ. Ղափլանյանի գործունեության ժամանակ: 1961 և 1968թթ. Երևանում և Բաքվում կայացած մանկական թատրոնների Անդրկովկասյան փառատոններում ցուցադրված բեմադրությունները թատրոնին նոր հաջողություն բերին: 1980թ. մեծ շուքով նշվեց թատրոնի 50-ամյակը և թատրոնը արժանացավ կառավարական բարձր պարգևի: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր ՀՀ ժող. արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Ե. Ղազանչյանը: 1997-2017թթ. թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Հակոբ Ղազանչյանը: 2017թ.-ի սեպտեմբերի 1-ից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Դավիթ Հարությունյանը: