
Երգի հեղինակներ
- Տարի
- 1968
- Տևողություն
- 6:18
- Կոմպոզիտոր
- Ալեքսանդր Հարությունյան
- Դիրիժոր
- Ռաֆայել Մանգասարյան
Կենսագրություն
Ալեքսանդր Հարությունյան
Ծնվել է Երևանում: 1927թ. սովորել է Երևանի կոնսերվատորիային կից մանկական խմբում, 1934-41թթ.` կոնսերվատորիայի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժիններում` Օլգա Բաբասյանի, Սարգիս Բարխուդարյանի, Վարդգես Տալյանի դասարաններում: 1938թ. մեկնել է Մոսկվա, ուր ստեղծագործությունները ներկայացրել է Հայաստանի մշակույթի տան դահլիճում: 1939թ. դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1941թ. գործուղվել է Մոսկվայի կոնսերվատորիա` կոմպոզիցիայի գծով ուսումը շարունակելու: 1962թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1977թ-ից` պրոֆեսոր): 1977թ. հայրենասիրական երգերի համար արժանացել է Ա.Ալեքսանդրովի անվան ոսկե մեդալի: 1962թ. արժանացել է Հայաստանի, 1970թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, 1987թ.` Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման: Մահացել է Երևանում: