
Երգի հեղինակներ
- Տարի
- 1982
- Տևողություն
- 9:10
- Կոմպոզիտոր
- Տիգրան Մանսուրյան
Կենսագրություն
Տիգրան Մանսուրյան
Ծնվել է Բեյրութում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: 1950թ-ից հաստատվել է Երևանում: 1956-60թթ. սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1960-65թթ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1967թ-ին ավարտել է ասպիրանտուրան, միաժամանակ երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում (1986թ-ից՝ պրոֆեսոր): Գրել է ֆիլմերի համար բազմաթիվ երաժշտություններ: 1992-95թթ. եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը: Արժանացել է մի շարք մրցանակների, պարգևների և շքանշանների: 1984թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 1990թ.` Հայաստանի ժողովրդական արտիստ: