
Երգի հեղինակներ
- Տարի
- 1959
- Տևողություն
- 2:14
- Դիրիժոր
- Թաթուլ Ալթունյան
Կենսագրություն
Թաթուլ Ալթունյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադանա քաղաքում: Երևան է եկել 1915թ. գաղթի ժամանակ: 1928թ. ավարտել է Երևանի, 1934թ.` Լենինգրադի կոնսերվատորիաները, ստացել խմբավարի (դասատուներ՝ Ռոմանոս Մելիքյան, Սպիրիդոն Մելիքյան, Ալեքսանդր Եգորով) և հոբոյահարի (դասատուներ՝ Վիլհելմ Շպեռլինգ, Ֆ.Նեյման) որակավորում: 1934թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1971թ-ից՝ պրոֆեսոր): 1935-36թթ. վերակազմել և ղեկավարել է Երևանի կոնսերվատորիայի երգեցիկ խումբը: Ղեկավարել է իր իսկ կազմակերպած Հայաստանի պետական երգչախումբը (1937-39թթ, 1947-49թթ), Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը (1938-70թթ), Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբը (1966-69թթ): 1958-73թթ. եղել է Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահը: Համերգներով շրջագայել է ԽՍՀՄ-ում, Հունգարիայում, Ալբանիայում, Լիբանանում և այլուր: 1945թ. արժանացել է Հայաստանի, 1965թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1950թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: Նրա անունով է կոչվել Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը (1974թ.):