
Երգի հեղինակներ
- Տարի
- 1996
- Տևողություն
- 3:21
- Կատարող
- Արմենուհի Սեյրանյան
- Երգի բառեր
- Գևորգ Դոդոխյան
- Նվագակցում
- Օհան Դուրյան
- Մշակող
- Բարսեղ Կանաչյան
Կենսագրություն
Արմենուհի Սեյրանյան
Ծնվել է Երևանում: Արմենուհի Սեյրանյանը ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և ասպիրանտուրայի մեներգեցողության բաժինները։ 1996 թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է։ Կատարել է մի շարք գլխավոր դերերգեր` Ա. Տիգրանյան «Անուշ» (Անուշ), Տ. Չուխաջյան «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Ջ.Վերդի «Տրավիատա» (Վիոլետտա): Ելույթներ է ունեցել Օհան Դուրյանի սիմֆոնիկ նվագախմբի, Օպերային թատրոնի սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի, Ֆրանսիական «Գզերեմիա» անսամբլի հետ։ Համագործակցել է նաև կոմպոզիտոր Արամ Սաթյանի, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի հետ: Ձայնագրվել է Իրանի կառավարության նկարահանած «Սուրբ Կույս Մարիամ» Ֆիլմում (ձայնագրման դիրիժոր` Ռ. Ասատրյան): 1990 թ֊ից նաև «Շարական» անսամբլի մենակատարն է (ղեկ. Դանիել Երաժիշտ)։ Ձայնագրել է երեք լազերային սկավառակներ, որոնցից մեկը թողարկել է ամերիկյան «Celestial Harmonies» ընկերությունը և ԱՄՆ-ում արժանացել է «Հոգևոր երգերի լավագույն ձայնասկավառակ» մրցանակին։ Հայաստանի հանրային ռադիոի «Ոսկե» ֆոնդում ունի երեսուն ձայնագրություններ` «Շարական» անսամբլի և Օհան Դուրյանի դաշնամուրային նվագակցությամբ։ 1998 թ֊ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության ամբիոնում (2016 թ-ից՝ պրոֆեսոր)։ Հրատարակել է հինգ գիտական հոդվածներ։ Կորեայում անցկացված միջազգային մէցույթ-փառատոնում արժանացել է «Գրան պրի»֊ի, ոսկե գավաթի և դիպլոմի։ Պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա մեդալով, «Նոր Ոսկեդար» գրականության և արվեստի մրցանակով։ Մենահամերգներ է ունեցել Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Սլովենիայում, Սիրիայում, Հնդկաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Կորեայում, Արցախում։ 2015թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: