
Երգի հեղինակներ
- Տարի
- 1975
- Տևողություն
- 11:25
- Կատարող
- Վարդան Մկրտչի Աճեմյան
Կենսագրություն
Վարդան Մկրտչի Աճեմյան
Ծնվել է Վան քաղաքում: 1915թ. գաղթել է Երևան: 1924-26թթ. սովորել է Հայկական դրամատիկական ստուդիայում, 1927թ. ավարտել է Պրոլետկուլտի ռեժիսորական դասընթացները Մոսկվայում: 1928թ. եղել է Հայաստանի Երկրորդ պետթատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) կազմակերպիչներից, որտեղ մինչև 1933թ. հանդես է եկել նաև որպես դերասան, 1931-40թթ. և 1943-47թթ.` գեղարվեստական ղեկավար: 1938թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` ռեժիսոր, 1953թ-ից` գլխավոր ռեժիսոր, 1947-50թթ. Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ գլխավոր ռեժիսոր: 1944թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1964թ-ից` պրոֆեսոր): 1951թ. արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1970թ.` ՀՀ Պետական մրցանակի: Պարգևատրվել է մի շարք շքանշաններով, պետական պարգևներով: 1945թ. արժանացել է Հայաստանի, 1965թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: