
Երգի հեղինակներ
- Տարի
- 1991
- Տևողություն
- 3:25
- Կատարող
- Մկրտիչ Սուջյան
- Դիրիժոր
- Մարտին Վարդազարյան
Կենսագրություն
Մկրտիչ Սուջյան
Ծնվել է Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: 1968-73թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական բաժնում: 1977թ. սկսել է երաժշտական գործունեությունը երևանյան բազմաթիվ վոկալ-գործիքային նվագախմբերում: 1979թ. մեկնել է Աշխաբադ և աշխատել «Փիրուզա» ֆոլկ-ջազ նվագախմբում, որտեղ դարձել է դափնեկիր: 1981թ. վերադարձել է Երևան և աշխատել Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում` որպես մենակատար և երաժիշտ: Նվագախմբում 10-ամյա աշխատանքային տարիների ընթացքում ձայնագրել է գրեթե բոլոր հայ կոմպոզիտորների կիթառի գործերը: Մասնակցել է Երևանի ջազ քոլեջի ստեղծման աշխատանքներին, որտեղ 1981թ.-ից դասավանդել է կիթառ: Մի շարք ջազ փառատոնների դափնեկիր է: 1992թ.-ից էլեկտրոկիթառ է դասավանդում Մոսկվայի էստրադային և ջազային արվեստի պետական երաժշտական ուսումնարանում: 2003թ.-ից Գլինկայի անվան կոնսերվատորիայի ավագ դասախոս է: Հյուրախաղերով եղել է ավելի քան 30 երկրներում: «Մնոգոլիկայա գիտառա» համառուսական մրցույթ-փառատոնի կազմակերպիչն է, տնօրենը և ժյուրիի անդամ: 2010թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: