
Երգի հեղինակներ
- Տարի
- 1989
- Տևողություն
- 3:27
- Կոմպոզիտոր
- աշուղ Շահեն
- Դիրիժոր
- Նորայր Դավթյան
Կենսագրություն
աշուղ Շահեն
Ծնվել է ՀՀ Դուրդբուլաղ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Կրասար գյուղ): Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): Եղել է Հայկական ժողովրդական երգի ու պարի անսամբլի մեներգիչ: 1945թ-ից ղեկավարել է «Շահենի քնարը», «Երևան», «Շիրակ» անսամբլները: Հեղինակել է ավելի քան 500 քնարական երգ, «Էլինար» պոեմը, «Հերիքնազ» երաժշտական պատկերը և այլն: Իր ստեղծագործության մեջ հիմնվել է ծննդավայրի, ինչպես նաև Շիրակի ժողովրդական երգարվեստի հարուստ ավանդույթների վրա: 1939թ. և 1956թ. աշուղ Շահենը մասնակցել է Մոսկվայում Հայ արվեստի և գրականության տասնօրյակներին: 1939թ. նա պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1967թ. աշուղը արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: