
Երգի հեղինակներ
- Տարի
- 1955
- Տևողություն
- 41:44
- Ռեժիսոր
- Կառլեն Վարժապետյան
Կենսագրություն
Կառլեն Վարժապետյան
Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Ստալինյան բռնաճնշումների արդյունքում` 1949թ. ընտանիքով աքսորվել է Սիբիրի Ալթայ երկրամաս, Տյագուն գյուղ: 1956թ. վերադարձել է Հայաստան: 1959թ. ավարտել է Երևանի Չկալովի անվան միջնակարգ երեկոյան դպրոցը և անցել աշխատանքի Երևանի պահածոների գործարանում` իբրև հյուսն: 1961թ. ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին: 1962թ. մեկնել է զինվորական ծառայության: Ծառայության ընթացքում աչքի է ընկել դերասանական և ռեժիսորական տաղանդով: Հաջողությամբ բեմականացրել է ռուս և ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունները: 1965թ., հայրենական պատերազմում հաղթանակի 20-ամյակի կապակցությամբ, ներկայացրել է Սալինսկու «Թմբկահարուհին» բեմադրությունը, որից հետո պարգևատրվել «Հայրենական Մեծ պատերազմի 20-ամյակի» շքանշանով: 1965-70թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: Աշխատել է ռադիոթատրոնում, կույրերի միության թատերական խմբակում, ԼՈՒՍԱՇԽ-ում, Երևանի մանկավարժական ինստիտուտում: 1978թ. եղել է գեղարվեստաթատերական ինստիտուտի ավարտական կուրսի Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» ներկայացման ռեժիսորը: 1977թ-ից աշխատանքի է անցել ՀԽՍՀ ռադիո-հեռուստատեսության պետական կոմիտեի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունում` իբրև ռեժիսոր: Բեմադրել է մի շարք հեռուստաներկայացումներ, ստեղծել է նաև բազմաթիվ ռադիոբեմադրություններ: 1982թ. Ռիգայի ԽՍՀՄ հանրապետությունների հեռուստահաղորդումների համամիութենական փառատոնի ժամանակ արժանացել է «Ոսկե Գլոբուս» պետական մրցանակի` «Երկիր Նաիրի» բեմադրության համար: 1984թ. հետմահու արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: